Образование

ShantNews: Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը

Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին։

Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովին ներկա են մի շարք երկրների առաջատար գիտնականներ և բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու հումանիտար և տեխնոլոգիական գիտությունների կարևորագույն հարցեր:

««Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովի առիթը ռուս հայտնի տեսաբան Գեորգի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակն է»,- տեղեկացրել է Պլեխանովի անվան ՌԴ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:

Գիտաժողովին ելույթ են ունեցել մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, բազմաթիվ գիտնականներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու թվայնացման համաշխարհային միտումներին:

Միջազգային գիտաժողովը կշարունակվի նաև վաղը` դեկտեմբերի 6-ին: Ելույթներ կունենան Ռուսաստանից, Լիտվայից, հետխորհրդային այլ երկրներից հրավիրված մասնագետներ:

https://www.shantnews.am/news/view/550325.html?fbclid=IwAR1wor4Nm4qk5dpmMFQxd5xut03daq6PE7Eepe6BNAkIeu1vzehIy4xERCE


ShantNews