Культура

Iravunk: Երևանում անցկացվել են Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակին նվիրված միջոցառումներ

Compressed file

2020թ-ը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի գրականագետների, բուհերի և դպրոցների դասախոսների, դիվանագետների, էթնոմշակութային, գրադարանային և այլ կազմակերպությունների հանրությունների կողմից հռչակվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի միջազգային տարի: Այս կապակցությամբ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Իրանում և այլ երկրներում կանցկացվեն կոնֆերանսներ, կլոր սեղաններ, ստեղծագործական հանդիպումներ, ցուցահանդեսներ՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամին:  Գրիբոյեդովի հիշատակի օրը Երեւանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեձցին նրա հուշարձանի մոտ ծաղիկների խոնարհումով  և ֆլեշմոբով, որի ընթացքում  Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների կողմից  ընթերցվեցին ռուսերեն և հայերեն լեզուներով «Խելքից Պատուհաս» կատակերգության դրվագներ: Միջոցառումն ընթացավ Երևանում Ռուսական Գիտության և Մշակույթի  կենտրոնի և Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի հետ համատեղ ջանքերով: Միջոցառումները շարունակվեցին  Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բրյուսովի գիտական կենտրոնում: Այստեղ տեղի ունեցան Վ. Յ. Բրյուսովան «միտքն ու գործերն անմահ են....» (Ա. Ս. Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակին) կլոր-սեղան քննարկում ու  կազմակերպվեց  շրջայց Բրյուսովի թանգարանով: Այստեղ բացումն իրականացրեց, ինչպես նաև էքսուրսիան վարում էր «Բրյուսովի գիտական կենտրոնի» ղեկավար Աննա Չուլյանը:Ի ր ելույթի ընթացքում նա ներկայացրեց մեծանուն դիվանագետին ու մտավորականին և նրա հրատարակած  թարգմանված ստեղծագործությունները: Նրա խոսքով ՝ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ֆլեշմոբ կազմակերպել մի քանի լեզուներով։

https://iravunk.com/news/105124?fbclid=IwAR1uZiM5Zq-wK6fvPN4yuPR7Rg1H1KQ295pVBjP7sSbua7-fCN-Hz6ClVrk