Культура

Հայաստանը կմասնակցի «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մանկական մրցույթին

Compressed file

Հայաստանը կմասնակցի Լինա Արիֆուլինայի հեղինակած «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մանկական մրցույթին: 9 երկրից՝ 13-ից 17 տարեկան պատանիներ կներկայացնեն իրենց երգերը:

Հայաստանը կներկայացնեն «Ռազնիե» խմբի 4 անդամները եւ մոսկվայաբնակ Տատյանա Գեւորգյանը ու Վարդան Վարդանյանը:

«Ստացվում է 40-ից ավելի կատարում եւ այդ ամենից ընտրվում է ընդամենը 4 հաղթող՝ լավագույն երգիչ, լավագույն երգչուհի, լավագույն խումբ, եւ որ ամենացանկալին է` լավագույն երկիր, եւ եթե ոչ մեկը չլինենք ու դառնանաք մրցութային օրերի լավագույն երկիր, դա կլինի ամենամեծ հաղթանակը»,- մանրամասնում է «Ամբողջ ձայնով» մրցույթի հայաստանյան համակարգող Սուսաննա Բրսիկյանը։

http://yerkirmedia.am/culture/amboghj-dzaynov-mrcuyt/?fbclid=IwAR3XQ4dTIfqhdSIRTmQ-QnA9KBK94WboJaqbcGNE2Y7qhTHG4dQNRrIMop4