Образование

nuaca.am: ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Compressed file

Այն ժամանակ, երբ բոլորս տոնում էին Հայոց բանակի տոնը և վայելում հանգստյան օրերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում մշակութային և ուսուցողական անցուդարձ էր: Հունվարի 27-ին այստեղ էին հյուրընկալվել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը և Սանկտ-Պետերբուրգի Կոստյումների դիզայնի ինստիտուտի տնօրեն Պյոտր Գամայունովը: Հյուրերն աշակերտներին ներկայացրեցին կենտրոնի կրթական ծրագրերը, առկա այն բոլոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս հայ շրջանավարտներին դիմել ռուսաստանյան բուհեր և անցկացրեցին գեղանկարչության վարպետության դաս: Պ. Գամայունովն աշակերտներին պատմեց կոստյումների մոդելավորման արվեստի մասին և ընդգծեց գույնի ու կոմպոզիցիայի հարմոնիայի կարևորությունը:

Նույն կազմը ներկա էր նաև հունվարի 28-29-ին ՃՇՀԱՀ-ում կազմակերպված՝ Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի՝ գծանկարչության և գունանկարչություն «Creative Russia» միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր Հայաստանի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ: Օլիմպիադայի հիմնական խնդիրն էր ստեղծել «Creative Russia» բառակապակցությամբ ընթեռնելի աբստրակտ ասոտիատիվ կոմպոզիցիա: 

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն փետրվարի 5-ին: Հաղթողներին ու մրցանակակիրներին հնարավորություն կընձեռվի քվոտային տեղերով ընդունվել Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարան:

https://nuaca.am/archives/news/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF-%D6%87-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8?fbclid=IwAR0otK-oEhvStB3BWrtBz0ggb2n3jVQcMQ9N-b99dyRcql5Axk-8_6JW01I